Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացվել է
Իրավունք
19:25 17/09/2025
Հայաստան

Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացվել է

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը ԲԴԽ-ն վերացրել է։ ՄԻԵԴ վճռի հիման վրա Սուրեն Անտոնյանի վերաբերյալ գործը կրկին կքննվի ԲԴԽ-ում՝ հոկտեմբերի 3-ին։

Դատավորն իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, դիմումը քննվել է առաջնահերթության կարգով։ Արդյունքում՝ ՄԻԵԴ-ը բավարարել է դատավորի դիմումը՝ արձանագրելով, որ  Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԱՆ միջնորդության քննությանը Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել՝ կանխակալ լինելու պատճառով, ուստի, նրա մասնակցությունը գործի քննությանը ՄԻԵԴ-ը գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը վերացվել է